ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Նվեր՝ դատապարտյալներին

Նվեր՝ դատապարտյալներին
18.11.2016 | 00:59

Մինչև տարեվերջ ցմահ և ժամկետային դատապարտյալներին անակնկալ է սպասում։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ վաղաժամկետ ազատման մասին օրինագիծը մինչև տարեվերջ կներկայացվի կառավարությանը։ Ցմահ դատապարտյալների կեցության բարելավման խնդիրը պարբերաբար բարձրացվում է լրատվամիջոցներում, սակայն մեզ հետաքրքրեց, թե նոր օրինագիծն այս առնչությամբ ի՞նչ է ենթադրում։

«Այս ինստիտուտը վերաբերելու է բոլորին, նաև ցմահ ազատազրկման մեջ գտնվողներին։ Օրինագծում սահմանված են լինելու օբյեկտիվ պայմանական վաղաժամկետ ազատազրկման համար անհրաժեշտ պայմանները»,- պարզաբանեց Արփինե Հովհաննիսյանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ